Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախատեսում են անորոշ ժամանակով երկարացնել 1958 թվականին ստորագրված Փոխադարձ պաշտպանության պայմանագիրը՝ միջուկային զենքի ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնի և Լոնդոնի այս որոշումը, որը «պահանջում է կողմերի վավերացումը, չեղարկում է դրա վավերականության 10-ամյա սահմանափակումը» և պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն էլ «ձեռնամուխ են լինում միջուկային զսպիչ միջոցների ծախսատար արդիականացմանը՝ հակառակորդների կողմից զենքի տարածմանը հակազդելու համար»:
Դրա համար խթան է հանդիսացել Վաշինգտոնի և Լոնդոնի որոշումը՝ տվյալներ և սարքավորումներ փոխանցել Կանբերային՝ միջուկային սուզանավերի շահագործման համար։