Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամռան ամիսներին Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական և ինտելեկտուալ խաղեր, գրքի շնորհանդեսներ, ցերեկույթներ՝ նվիրված արևմտահայ գրողներին ու արվեստագետներին:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ գրադարանում իրականացված 22-ից ավելի բազմաբովանդակ միջոցառումների, կրթական բազմազան ծրագրերի արդյունքում գրանցվել է 1363 նոր ընթերցող, իսկ այցելությունների քանակը կազմել է 21502:
Իրականացվել են նաև տարաբնույթ կրթական սեմինարներ՝ ընթերցողների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Շարունակվել է անգլերենի և շախմատի խմբակների գործունեությունը, գրադարանում գործող տիկնիկային թատրոնը բեմադրել է «Շունն ու կատուն», «Չարի վերջը» ներկայացումները և հրազդանցի բարերարների աջակցությամբ շրջել մարզի մի շարք բնակավայրերում:
Ամռանն իրենց մասնագիտական հմտություններն ու կարողություններն են կատարելագործել գրադարանի աշխատակիցները՝ գրադարանում կազմակերպելով լավագույն փորձի փոխանակում: Նրանք մասնակցել են նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացվող գրադարանավարների վերապատրատման դասընթացներին: