
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարոն Ավինյանը փակել է «հուսահատության գազելների» էջը. ՏԿԵ նախարարն ասաց այսօր հրավիրված տարվա ամփոփիչ ասուլիսում։
«Այո, հանրապետության բազմաթիվ մարզերում ցավոք սրտի ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք անձամբ մենք գնահատում ենք, որ բավարար վիճակում չեն գտնվում», - հավելեց նախարարը։
Նա նշեց, որ մարզերում տրանսպորտի բարեփոխման նպատակով մրցութային գործընթացներ կան, նշելով, որ ոչ միայն գնի բարձրացում է ենթադրվում, այլև որոշ դեպքերում նաեւ գնիջեցումներ, չմանրամասնելով, թե որ մարզերի մասին է խոսքը։
«Միայն 2024 թվականի տարեվերջին անցկացված մրցույթներով 1.6 միլիարդ դրամը գերազանցող ներդրման ծավալ ենք ակնկալում եւ ակնկալում ենք, որ 2025 թվականի ընթացքում երթուղիների թիվը կմեծանա և կարճ ժամանակահատված ամբողջ հանրապետության տարածքում կունենանք պատշաճ ուղևորափոխադրումներ»,- ասաց նա։