Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավոր Զարուհի  Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։ Առաջին ընթերցմամբ քննարկվեցին օրենսդրական իմ երկու նախաձեռնությունները, մասնավորապես՝ լրացում կատարվեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ հունիսի 17-ը սահմանվեց «Հայրերի օր»,

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով ստեղծվեցին օրենսդրական հիմքեր, ըստ որի 16 տարին լրացած անձը (պացիենտը) իրավունք կունենա մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:

213