Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրելի՛ մարդիկ,

Ներկայացնում եմ իմ պատգամավորական գործունեության 2021-2026 թվականների ամփոփ հաշվետվությունը։

1. Ընդունված օրենքներ

Ազգային ժողովն ընդունել է իմ կողմից մշակված 11 օրենսդրական նախաձեռնություն, որի արդյունքում 24 օրենքներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

Ընդունված նախագծերը վերաբերել են՝

* հանրային տրանսպորտի մատչելիությանը,

* հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի աշխատավայրերին,

* կրթության իրավունքին,

* տեղեկատվության մատչելիությանը,

* սովորողների և նրանց ծնողների իրավունքներին,

* ընտանեկան բռնության կանխարգելմանը, բռնության ենթարկված անձանց իրավական ու սոցիալական պաշտպանությանը,

* հայրերի դերի բարձրացմանը,

* առողջապահական ծառայությունների մատչելիությանը,

* Ազգային ժողով-քաղաքացի հաղորդակցության մատչելիությանը,

* կենդանիների պաշտպանությանն ու հանրային առողջությանը։

2. Առաջարկներ Կառավարությանը

Ներկայացրել եմ շուրջ 50 առաջարկ Կառավարությանը՝ քաղաքականությունների վերաբերյալ։

Դրանք վերաբերել են 8 ոլորտային ուղղությունների՝

* սոցիալական աջակցությանը,

* հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին,

* քաղաքաշինական քաղաքականությանը, մատչելի միջավայրին և տեսչական վերահսկողությանը,

* առողջապահությանն ու վերականգնողական ծառայություններին,

* տրանսպորտային քաղաքականությանն ու միջհամայնքային տրանսպորտին,

* կրթական, մշակութային և էկոլոգիական քաղաքականությանը,

* հանրային կառավարմանն ու ծառայությունների մատչելիությանը,

* բարձր տեխնոլոգիաներին և թվային տնտեսության զարգացմանը և այլն։

3. Աշխատանքային քննարկումներ

Նախաձեռնել եմ շուրջ 38 աշխատանքային քննարկում, որոնք վերաբերել են սոցիալական պաշտպանությանը և մարդու իրավունքներին, մասնավորապես՝

* կանանց իրավունքներին, հզորացմանն ու գենդերային հավասարությանը,

* ընտանեկան և սեռական բռնության կանխարգելմանը,

* սոցիալական արդարությանը, զբաղվածությանն ու կրթությանը,

* հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու ներառականությանը,

* ճանապարհատրանսպորտային երթևեկությանը,

* կենդանիների պաշտպանությանն ու հանրային առողջապահությանը և այլն։

4. Կապ քաղաքացիների հետ

Անձնական (offline) ու առցանց (online) ընդունելությունների, ինչպես նաև սոցիալական հարթակների միջոցով կապ եմ հաստատել տարեկան շուրջ 1500 քաղաքացու հետ՝ արձագանքելով նրանց բարձրացրած հարցերին։

5. Մասնակցություն հանրային միջոցառումներին

Մասնակցել եմ շուրջ 56 հանրային միջոցառման և համաժողովի, որոնցից մի մասում հանդես եմ եկել վարվող քաղաքականությունների մասին ելույթներով, զեկույցներով կամ առաջարկներով։

6. Միջազգային այցեր

Ունեցել եմ 8 միջազգային այց՝ Գերմանիա, Լիտվա, Իտալիա, Նիդերլանդներ, Հնդկաստան և ԱՄՆ։

Այցերը նվիրված են եղել սոցիալական և աշխատանքի ոլորտների քաղաքականություններին, ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում Եվրոպական միության մեխանիզմների ու փորձի ուսումնասիրությանը, հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցությանը, տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմանը, բնակչության, ժողովրդագրության ու պտղաբերության վերաբերյալ հարցերի դիտարկմանը, ինչպես նաև սոցիալական և կրթության ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

7. Ելույթներ և հարցեր ԱԺ լիագումար նիստերին

Այս տարիների ընթացքում խորհրդարանական ակտիվ գործունեության շրջանակներում ԱԺ լիագումար նիստերին հնչեցրել եմ 150 հարց և ներկայացրել 63 ելույթ ու հայտարարություն։

Սիրով՝

Զարուհի Բաթոյան

98