Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի Թուրքեստանի շրջանում մեկնարկած «Սահման չունեցող եղբայրություն- III» բազմազգ զորավարժություններին մասնակցում են վեց երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

Օրդա լեռնային պոլիգոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը։ Զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրվել են Հորդանանի և Ղրղզստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։

Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։ Ներգրավված են զրահամեքենաներ, բանակային ավիացիան և անօդաչու թռչող սարքեր։

259