Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ օրակարգում երբեք չի եղել արտատարածքային որևէ տարածքի հարց, երբե՛ք: Ոչ ոք ՀՀ-ին պաշտոնապես չի առաջարկել արտատարածքային որևէ ճանապարհ, երբե՛ք: Ճանապարհը քննարկվում է, որը պետք է լինի ՀՀ տարածքի սուվերենության ներքո և վերջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Իրանից հնչող հայտարարություններին՝ տարածաշրջանային ճանապարհների մասին:
«Առհասարակ, Իրանի մեր գործընկերների դիրքորոշումն ընկալելի է ինձ համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ իր համար անընդունելի է տարածաշրջանում որևէ սահմանի փոփոխություն: Մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ և այս տրամաբանությամբ շարժվելու ենք առաջ:
Շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությանը աջակցող ելույթների համար»,- ասաց պատգամավորը: