Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Նախարար Սանոսյանը ողջունել է ԱԳ նախարարին և կարևորել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը։ Պետեր Սիյարտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելուց հետո արդեն իսկ տարբեր ուղղություններով մեծ աշխատանք է տարվել նկատելի աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության ուղղությամբ, հաստատվել են Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթեր, երկու երկրների միջև առևտրի ծավալները զգալի աճել են։

Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

Նախարար Սանոսյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը՝ միանալու Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին, դառնալու ծրագրի մաս կազմող անդամ երկրներից մեկը։ Նախարար Սանոսյանը նաև ընդգծել է` վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հատկապես ԼՂ բռնի տեղահանվածների հարցում Հայաստանին հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար։

ՏԿԵ նախարարը կարևորել է նաև միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Հունգարիայի վարչատարածքային միավորների միջև։ Քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցում համատեղ ջանքերի մեկտեղումը։

372