Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

The Wall Street Journal-ի (WSJ) վերլուծաբանները կարծում են, որ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հաղթել է հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում՝ ստիպելով նրան ցուցադրել իր թաքնված դժգոհությունները:

Նա հաղթական դուրս եկավ՝ «ծաղրելով» Թրամփին և ստիպելով նրան խոսել հին անհաջողությունների և անձնական դժգոհությունների մասին, այդ թվում՝ կապված նրա նախագահության հետ:

Պարբերականը նշում է, որ Հարիսը հմտորեն «թակարդներ է լարել» Թրամփի դեմ, իսկ նա «միշտ կուլ է տվել խայծը» և սկսել խոսել միգրանտների հոսքերի, ներկայիս նախագահ Ջո Բայդենի մասին, բայց ոչ նոր նախաձեռնությունների մասին։ Այսպիսով, ըստ WSJ-ի վերլուծաբանների, հանրապետականը հայտնվել է «պաշտպանական դիրքում», իսկ բանավեճի ընթացքը որոշել է դեմոկրատ թեկնածուն, որը բազմիցս ընդգծել է, որ իր քաղաքականությունը կտարբերվի ներկայիս վարչակազմի կուրսից։

195