Լոռու տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Լոռու տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
20 Նոյեմբեր, 2020 13:48
410
Ավտովթար՝ Լոռու մարզում
14 Սեպտեմբեր, 2025 23:10
Շահագործման է հանձնվել Դեբեդի նորակառույց դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
12 Սեպտեմբեր, 2025 14:51
LEADER պիլոտային ծրագրի շնորհիվ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում բարձրացել է տնտեսական զարգացման արդյունավետությունը. ՏԿԵՆ
12 Սեպտեմբեր, 2025 14:29