Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Յուրաքանչյուր մարզում, որ պարեկային ծառայությունը ներդրվում էր՝ մենք մարզային վարչություններից ահազանգեր էինք ստանում, որ օրինակ խոշոր մարզերում ամսական կտրվածքով 60-70 դեպքով աճում էր հանցավորության ցուցանիշը։ Կառավարության նիստում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Սրանք հիմնականում թմրանյունթեր պահելու, ինչպես նաև սառը զենքեր և ոչ միայն սառը զենքեր պահելու դեպքեր էին, սա գնահատման տեսանկյունից իմ կարծիքով շատ լավ է, որովհետև օբյեկտիվ իրականության մեջ այդ դեպքերը այսպես թե այնպես եղել են և այդ դեպքերը սկսվել են բացահայտվել և հանցավորության ցուցանիշի վրա սկսել են ազդել այն ժամանակ, երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել՝ խոսքը պարեկների մասին է», - ասաց Քյարամյանը։

Նա անդրադառնալով    ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, որոնք մտահոգություն էին հայտնել հանցագործությունների թվի աճի հետ կապված, ասաց․ «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ  վերլուծություններում մեթոդական սխալ կա, որովհետև մեր պատգամավորները ամենայն հավանականությամբ իրեենց վերլուծությունները հենում են նախաձեռնված քրեական վարույթներով, բայց ճիշտ մեթոդաբանությունը այն է, որ մենք այդ թվից հանենք հետագայում հանցանքի բացակայության հիմքով կարճված գործերը»։

Քյարամյանը նշեց, որ 2022 թվականի երկրորդ կիսամյակից առաջ մերժված նյութերը շուրջ 17 հազարն են տարեկան կտրվածքով․ իսկ հիմա քրեական վարույթ նախաձեռնվում է, ինչը ազդեցություն է ունենում ցուցանիշներ վրա։

859