Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ»

Երաժշտական ​ ներկայացում 0+

Դերերում՝ Չուլպան Խամատովա և Անդրեաս Օսոկին (դաշնամուր)

Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Բուլատ Օկուջավայի, Ալեքսանդր Գալիչի, Յուրի Լևիտանսկու, Մարինա Ցվետաևայի, Վերա Պոլոզկովայի և Ասպասիայի ստեղծագործությունների հիման վրա։

Սև, զուսպ զգեստով փոքրամարմին, ուժեղ կին՝ դեռահասի, աղջկա, դերասանուհու լակոնիկ սանրվածքով, մեկ անգամ չէ, որ կարդում, երգում և խաղում էր կինոխցիկի դիմաց կամ լուսարձակի լույսքի ճառագայթների ներքո։ Մենակ, ջերմագին սրտով և խոշոր աչքերով: Ահա թե ինչպես է օտար ափերում Մարինա Ցվետաևան կարդացել իր բանաստեղծությունները սիրո, արոսու և Հայրենիքի մասին, այսպես է երգել Էդիտ Պիաֆը «Օլիմպիայում» չզղջալով ոչնչի համար, այսպես է արցունքներով լի աչքերով ժպտացել Ջուլիետա Մազինան՝ Նինո Ռոտայի երաժշտության ներքո։

Եվ ամեն ինչ կրկնվում է նորից։ Բեմը, կինը, պոեզիան, երաժշտությունը և լույսի շողը: Ներկայացում-մենախոսություն, ներկայացում-հոգի։ Այն ժամանակներում, երբ միայն բառերի մեղեդու և երաժշտության հնչյունների մեջ կարելի է գտնել մխիթարություն, հույս և ազատություն, ծնվեց այս ներկայացումը` «Դաշնամուրի մասին երազները»:

Միգուցե դուք պոեզիա չեք լսել, չեք լսել նաև Չուլպան Խամատովային բանաստեղծություններ կարդալիս, թեպետ դերասանուհին հասցրել է էկրանին երևալ և’ որպես Բելլա Ախմադուլինա, և’ որպես «Բժիշկ Ժիվագոյի» Լառա` վեպի ձյունառատ բնապատկերներից, երբ «Ամենուրեք ձյուն էր տեղում` անսահման»։

Հիմա ճիշտ ժամանակն է բեմից պոեզիայի լեզվով խոսելու բարության անվերապահության և ազատության անհրաժեշտության, կյանքի արժեքի և գթության, խաղաղության մասին: Խոսելու և լսելու։

Դերասանուհի Չուլպան Խամատովան և երաժիշտ Անդրեաս Օսոկինը բանաստեղծություններն ու երաժշտությունն ընտրել են սրտով, հետևաբար, «Դաշնամուրի մասին երազները» անշուշտ կդառնան ուղեցույց` դեպի պոեզիայի և մաքուր արվեստի, երաժշտության աշխարհ:

Չուլպան Խամատովան նրբազգայուն մեծ արտիստ է, սերնդի կամերտոն, հասարակական գործիչ, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն ու հոգին:

Երեկոյի ժամանակ Չուլպանը կխոսի բոլորի հետ, բայց բոլորը կլսեն իրենցը՝ գլխավորը, անհրաժեշտը։ Ոմանց համար ներկայացումը կդառնա մեդիտացիա, ոմանց համար՝ մանիֆեստ, ոմանց համար՝ խոստովանություն։ Իսկ չորրորդներն իրենց սրտերում կտանեն այն աշխարհի հույսը, որտեղ խոսքի և երաժշտության ներդաշնակությունն ավելի կարևոր է, քան մարտերն ու պայքարը, իսկ արվեստը վեր է ցանկացած սահմաններից:

453