Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վարչապետը անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում: Խոսքը գնում է այն մասին, որ ՀՀ-ն շատ երկար տարիներ Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունների օրոք նաև արտաքին մեր բոլոր գործընկերների կողմից դիտարկվել է որպես հենման կետ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար»,- այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը;
«Վարչապետի ներողությունը երկրի ղեկավարի անունից ներողություն է՝ ուղղված իր ժողովրդին: Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար, եթե ինքը պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու առջև այդ պատասխանատվությունը կրի: Մենք, որպես քաղաքական թիմ, վերցրել ենք այդ պատասխանատվությունը, ներողություն ենք խնդրում և նաև տանում ենք այդ բեռը, որը մեզնից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա»,- ասաց Հովհաննիսյանը: