Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում լուծվում է կարևոր խնդիր, այն է՝ կառուցվում են ոռոգման համակարգեր։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Սուբվենցիոն մի ծրագրով ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։

Այս ծրագրի արժեքը շուրջ 259 միլիոն դրամ է՝ Կառավարություն-համայնք 60%-40% հարաբերակցությամբ։

2-րդ ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում Բարձրաշենում, Վարդաշենում, Բյուրավանում, Նշավանում, Բուրաստանում, Դալարում, Դեղձուտում և Լանջազատում։

Ծրագրի արժեքը շուրջ 355 միլիոն դրամ է․ 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը՝ համայնքը։

«Կառուցվող երկաթբետոնե կիսախողովակների արդյունքում համայնքում կքչանա ջրի կորուստը, կբարելավի ոռոգման ընթացքը»,- հայտնում են նախարարությունից։

414