Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը 54 տարեկան է։

 

Հայկական բանակի կազմավորումից հետո անցել է ծառայության որպես սպա։

 

Եղել է առանձին գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, հետախուզության պետ, այնուհետև գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, գնդի շտաբի պետ, բրիգադի հրամանատարի տեղակալ։

 

Մոսկվայի համազորային ակադեմիան գերազանց գնահատականներով ավարտելուց հետո նշանակվել է գնդի հրամանատար, այնուհետև բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, իսկ հետո` 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը։

 

2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

 

ՀՀ  նախագահի հրամանագրով՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը:

532