Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով:Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը։ Այս մասին Araratnews-ին հայտնեց  ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվել էր։ 

Դատախազը Թևանյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:

Բացի դրանից՝ մայիսի 22-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում:

Հիշեցնենք նաև՝ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել էր քրեական վարույթ:

172