Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
Հայաստանում զինված հեղաշրջման մասին բացահայտումները պետք է դիտարկել ոմանց կողմից սեպտեմբերին ու աշնանը իրենց նպատակին հասնելու հայտարարությունների կոնտեքստում։
Պատահական չէ, որ Հայաստանում ընդդիմադիրների իշխանափոխության խոստումներին հետևում են զինված հեղաշրջման պատրաստվող խմբերի բացահայտումները։ Նախ ապահովում են քաղաքական տանիքը, որին պետք է հետևեն զինված հեղաշրջման փորձերը։
Ուշագրավ է նաև այն աշխարհագրական կենտրոնը, որտեղ պատրաստվում ու որտեղից ղեկավարվում են զինված հեղաշրջում նախապատրաստող խմբավորումները։ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելուն միտված աշխարհքաղաքական հովանավորչությունն ավելի քան ակնհայտ փաստ է։