Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ մենք ունենում ենք միջադեպեր, պայթյուններ՝ մեր առաջին արձագանքը հետևյալն է՝ ինչ ենք արել և ինչ պիտի անեինք, ու հետո մենք դեպքի հետևից գնում ենք, տեսնում ենք, որ պետական մարմիններըն իրենց գործառույթը իրականացրել են և դա մեզ համար դառնում է մխիթարանք՝ դե մենք օրենքով սահմանված գործառույթներն իրականացրել ենք․ այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով . «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագծին։
«Բայց պայթյուն է տեղի ունեցել և մարդիկ են տուժել և այստեղ խնդիրը հետևյալն է՝ մենք բախվում ենք հայեցակարգային խնդրի ոչ ամբողջական լուծման, երբ մեր մոտեցումը մի կողմից ֆորմալացված է, երկրորդ կողմից էլ հենված է խելամտության կանխավարկածի վրա, որ երբ մենք մարդուն գնում ենք և կոպիտ ասում՝ ձեռք չտաս՝ կպայթի, ուրեմն մարդը բնականաբար պետք է ձեռք չտա, որովհետև մենք իրեն պաշտոնապես զգուշացրել ենք, որ կպայթի, բայց սա բավարար չի և այստեղ էլ էլի 6 տարի շարունակվող բանավեճի հետ է առնչվում՝ տուգանքի մատերիալ լինել-չլինելու հետ կապված, որի էությունը հետևյալի մեջ է՝ մենք մարդուն ասում ենք՝ դե լավ, մենք ակտը գրել ենք, դե դու տես ինչ ես անում, մի բան էն չլինի՝ կգանք կտուգանենք»,- ասաց նա։