Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացված 4,618,1092 հազ դրամ միջոցներից  կհատկացվի ճանապարհների միջին նորոգման ծրագրի իրականացմանը, որում ընդգրկված է 11 ճանապարհահատված, որոնց ընդհանուր երկարությունը 97,7 կմ է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքանով է իրատեսական, որ այս աշխատանքները կարվեն այս տարի. «Մի ամսվա ընթացքում արվող աշխատանքներ են»:

 

«Այս աշխատանքները ավելի կարճ են տևում, օգոստոսին մրցույթներն ենք իրականացնում, ընտրում ենք շինարարներին: Նրանք 5 սմ հեռացնում են վերին շերտը, կատարում են հարթեցման աշխատանք և նոր շերտ են դնում, հիմնականում ավարտում ենք, խնդիր չի լինում»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:  

 

Փաշինյանը թվարկեց նաև այն ճանապարհահատվածները, որոնք նախատեսվում է միջին նորոգման ենթարկել. դրանց թվում է Մ4-ից դեպի Պարզ լիճ տանող՝ 2,9 կմ հատվածը, Ճամբարակից Շորժա, Վարդենիս տանող ավտոճանապարհի՝ 14 կմ հատվածը, Ոսկեպարից Բաղանիս տանող՝ 4,2 կմ հատվածը և այլն:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

280