Թուրքիայում քրդական «Ժողովրդավար հասարակության կոնգրես» կազմակերպության դեմ ուղղված հետաքննության շրջանակներում նոյեմբերի 20-ի առավոտյան մի շարք քաղաքներում ձերբակալվել է 101 անձ:

Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, Դիարբեքիրի գլխավոր դատախազության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալված 101 անձանց համար, որոնցից շատերը փաստաբաններ են, կալաքի հրաման է արձակվել: Այս որոշմամբ մի շարք գործողություններ են իրականացվել Դիարբեքիր, Շըրնաք, Ադըյաման և Իզմիր քաղաքներում:

1in.am

1372