Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Վահանյանը իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա՝ դեպի Գյումրի ընթանալիս, բախվել է կամրջի պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթացել և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշի վրա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել պարեկները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
20 Սեպտեմբեր, 2024 17:03
306