Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին քննադատվել է որպես «անգրագետ», այն բանից հետո, երբ վերջինս բլոգում գրառել է, որ Ադրբեջանը կարողացել է «ազատագրել» տարածքները էթնիկ զտում որակված հակամարտությունում: Այս մասին գրում է GB News բրիտանական լրատվական ալիք

Արտգործնախարարի տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը «ազատագրվել է», հակասում է բրիտանական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։

Անցյալ սեպտեմբերին բրիտանացի բարձրաստիճան դեսպանը քննադատեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի հետ նրա էթնիկ և տարածքային հակամարտությունում վերսկսված բռնություններից հետո:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Նիլ Հոլանդն հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն անընդունելի է և վերահաստատել է, որ Բրիտանիան կոչ է արել դադարեցնել կրակը երկարատև հակամարտությունում։

Ըստ GB News-ի՝ Հայաստանի դեսպանը շտապ պարզաբանում է պահանջում Ադրբեջանի հետ պատերազմի մասին Լամիի մեկնաբանությունների վերաբերյալ։

838