Նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։

Քննարկվել են Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության արդիական հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար։ Մասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմի ակտերից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման ոլորտներում: Ռուսական կողմից աջակցություն են հայտնել՝ ուղղված Ազուլեի նախաձեռնությանը ՝ տարածաշրջան հիշյալ ոլորտներում աշխատելու գործնական հնարավորությունների ուսումնասիրման նախնական առաքելությանը՝ շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցմամբ:

208