Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լրատվամիջոցներից մեկը գրել է, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվում է և ավելի քան 60 մարդ մնում է գործազուրկ։
Ըստ լրատվամիջոցի՝ ծննադատան փակումը կապված է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ․ նշվում է, թե իբր նրան է պատկանում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», որտեղ էլ բացվելու է ծննդաբերական բաժանմունք։
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն Araratnews.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է:
«Որևէ նամակ-բողոք Առողջապահության նախարարությունը կամ նախարարը չի ստացել, բայց չգիտես ինչու` թիրախում նախարարն է: Ավելին` մեր նախաձեռնությամբ քաղաքապետարանից ուզել ենք գործազուրկ դարձած բուժաշխատողների հաստիքացուցակը, փորձել ենք բուժաշխատողների մասնագիտական կարիքների դիտարկում անել, և այո՛, պատրաստ ենք նաև հանդիպել նրանց հետ», - ասաց Ծատրյանը։
Գեղամ Ադյան