«Պոգոնը» հաղթեց գավաթային խաղում, Բիչախչյանը՝ գոլի հեղինակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանի գավաթի խաղարկության շրջանակում այսօր «Պոգոնը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Ստալի» հետ։
Հանդիպումն ավարտվեց «Պոգոնի» հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Հանդիպման 85-րդ րոպեին հյուրերի կազմում վերջնական հաշիվը ձևակերպել է Վահան Բիչախչյանը։
Վահանն այս մրցաշրջանում Լեհաստանի առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am
25 Սեպտեմբեր, 2024 14:21
413