Զիդանի որդին ավարտել է կարիերան
![](https://araratnews.am/admin/images/1727264419.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Էնցո Զիդանը, 29 տարեկանում ավարտել է կարիերան, գրում է Diario AS-ը:
Ֆրանսիացու վերջին ակումբը «Ֆուենլաբրադան» էր, որտեղից նա հեռացել էր 2023 թվականին:
Կարիերայի ընթացքում Էնցոն խաղացել է նաև Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում, «Ալավեսում», «Լոզանում», «Ռայո Մախադանդոյում», «Ավեշում», «Ալմերիայում» ու «Ռոդեսում»: «Ռեալի» գլխավոր թիմում կիսապաշտպանն անցկացրել է ընդամենը մեկ խաղ, սակայն գոլ է խփել:
25 Սեպտեմբեր, 2024 19:40
370