Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում ընղացող բանակցությունների ժամանակ քննարկում են Լիբանանի հարավում գտնվող Իսրայելի կողմից վերահսկվող տարածքները լիբանանյան բանակին փոխանցելու հնարավորությունը։

Այս մասին Լիբանանի նախագահի գրասենյակը հայտարարել է X-ի իր էջում:

Հայտարարության մեջ նշվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ առաջընթաց է գրանցվել «փորձնական գոտիների» ստեղծման ուղղությամբ, որոնք իսրայելական զորքերի դուրսբերումից հետո կանցնեն լիբանանյան բանակի վերահսկողությանը:

Բանակցողներն այժմ քննարկում են «գոտիների աշխարհագրական սահմանները և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մեխանիզմները»:

 

74