Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 25-ի գիշերը, ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, Վենեսուելայի ափերի մոտ տեղի է ունեցել երկու երկրաշարժ։ 7,2 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 7,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։

Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վենեսուելայի` Կարիբյան ծովի ափին գտնվող Մորոն համայնքից արևմուտք, Կարակասից մոտավորապես 168 կիլոմետր հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորությամբ։ Երկրորդ երկրաշարժը՝ 7,5 մագնիտուդով, գտնվել է Մորոնից 16 կիլոմետր հարավ-արևմուտք և ունեցել է 10 կիլոմետր խորություն։

ԱՄՆ երկրաբանական ծառայության գնահատմամբ` 44% հավանականություն կա, որ հզոր երկրաշարժերը կարող են խլել 10 հազարից 100 հազ մարդու կյանք։

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն հայտնել է, որ ամբողջ երկրում փլուզվել են շենքեր, տներ և բնակելի կառույցներ:

Երկրաշարժից հետո  Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը ցունամիի նախազգուշացում է տվել Պուերտո Ռիկոյի, ԱՄՆ Վիրջինյան կղզիների և Բրիտանական Վիրջինյան կղզիների համար:

Վենեսուելայում հայտարարվել է  վտանգի կարմիր մակարդակ։ Գնահատվող տնտեսական վնասները կարող են կազմել Վենեսուելայի ՀՆԱ-ի 2%-ից մինչև 20%-ը։

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը երկրաշարժերից հետո երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հավելել է, որ Վենեսուելայի Մայկետիա օդանավակայանը փակ է երկրաշարժի ավերածությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել Պուերտո Ռիկոյի, ԱՄՆ Վիրջինյան կղզիների և Բրիտանական Վիրջինյան կղզիների համար:

212