Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում իրականացված օպերատիվ գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողները թմրամիջոցների ապօրինի պահման և օգտագործման կասկածանքով ձերբակալել են մի քանի անձի։ Նրանց մոտ հայտնաբերվել են մարիխուանա և հերոինի նմանվող նյութեր, իսկ դեպքերի առթիվ հանգամանքները պարզվում են։

 

«Հունիսի 19-ին՝ կեսգիշերից քիչ անց, ծառայություն իրականացնող մայրաքաղաքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդի։

 

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան չորս գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։  

 

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է քննչական բաժին։

 

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին նույն օրը՝ գիշերվա ժամը 2․35-ին։ 

 

Մանթաշյան փողոցում նրանք ձերբակալեցին Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։

 

Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ։

 

Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։

 

Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է քննչական բաժին։

 

Նույն օրը՝ երեկոյան ժամը 7-ին, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցում ձերբակալեցին և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին մայրաքաղաքի Արամի փողոցի բնակիչ 50-ամյա և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 42-ամյա երկու տղամարդու։

 

Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ՝ լցված 1,17 գրամ հերոինի նմանվող զանգվածով։ Նա հայտնեց, որ փաթեթում հենց հերոին է։

 

Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի քննչական բաժին։

 

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում

74