Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլլկաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների` արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

 

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

 

80