Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի իշխանությունները վստահեցրել են ԱՄՆ-ին, որ իրենք վճար չեն գանձում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար: Եթե պարզվի, որ վճարներ են գանձվում, ԱՄՆ-ն անմիջապես կդադարեցնի բանակցությունները իրանական կողմի հետ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ հակառակ կեղծ լուրերի՝ Իրանը որևէ վճար, ապահովագրական վճար կամ որևէ այլ տեսակի վճարում չի գանձում Հորմուզի նեղուցով անցնող նավերից»,- գրել է նա Truth Social-ում։

ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ եթե «տեղեկատվությունը կեղծ լինի, բանակցությունները անմիջապես կդադարեցվեն»։

183