Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ վերջին օրերին առաջընթաց է նկատվում Լիբանանում հրադադարի ապահովման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Վերջին մի քանի օրերին մենք տեսել ենք մեծ առաջընթաց Լիբանանում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում»,- ասել է նա՝ հավելոլով․ «Ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես են ընթանում մեր գործերը Լիբանանի հետ կապված։ Առջևում դեռ լրացուցիչ աշխատանք կա, բայց մենք շարունակելու ենք այն կատարել»։

«Մենք ցանկանում ենք, որ ապահովվի Իսրայելի անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել Լիբանանի ինքնիշխանությունը։ Սա մշտական երկխոսություն է»,- ասել է Վենսը։

Նա նշել է, որ վերջին 24 ժամերը Լիբանանում ամենախաղաղն են եղել վերջին մարտերի սկսվելուց ի վեր՝ հավելելով, որ այս աշխատանքը դեռ ավարտված չէ։

74