Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը և Հայաստանը եղբայրական երկրներ են՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները ներկայումս գտնվում են իրենց զարգացման ուղին ընտրելու գործընթացում։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը այժմ կանգնած է ընտրանքի առջև։ Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան և Երևանը «ունեն ընդհանուր մեծ շահեր», և երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
«Մենք այս առումով սերտորեն կապված ենք, մեր երկրում ապրում են բազմաթիվ հայեր, իսկ Հայաստանում՝ ռուսներ։ Եվ մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթաց»,- հավելել է նա։