Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) 2026 թվականի հուլիսի 18-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Թուրքիայից հինգ արտահանող ընկերություններից կորիզավոր մթերքի ներմուծման նկատմամբ։
Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Ռուսաստանում Թուրքիայից ներկրվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային համարվող օբյեկտներ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ժամանակավոր սահմանափակումները սահմանվել են Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային կոնվենցիայի VII հոդվածի, ինչպես նաև Ռուսաստանի դաշնային օրենքի հիման վրա։
Ներկայում Թուրքիան Ռուսաստանում կորիզավոր մրգերի խոշորագույն մատակարարների շարքում չի ընդգրկվում։ Անցյալ տարի այդ ապրանքների հիմնական արտահանողներն էին Ուզբեկստանը՝ 180 հազար տոննա, Ադրբեջանը՝ 111 հազար տոննա և Հայաստանը՝ 64 հազար տոննա։