Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
L-1A վիզան նախատեսված է ղեկավարների և գործադիր տնօրենների համար, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ-ում տեղակայված գրասենյակ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Պահանջներ՝
Մեկ տարվա աշխատանքային փորձ արտերկրում՝ վերջին երեք տարիների ընթացքում անընդմեջ աշխատանք որևէ ընկերության որակավորող մայր կամ դուստր ընկերությունում, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։
Որակավորող պաշտոն՝ ղեկավար կամ գործադիր պաշտոն թե՛ արտերկրում, և թե՛ ԱՄՆ-ում։
Հովանավորություն գործատուի կողմից՝ անհատական միջնորդագիր կամ հաստատված ընդհանրացված L տեսակի միջնորդագիր (Blanket L Petition)։
L-1B վիզան նախատեսված է մասնագիտացված գիտելիք ունեցող աշխատողների համար, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ-ում տեղակայված գրասենյակ:
Պահանջներ՝
Մեկ տարվա աշխատանքային փորձ արտերկրում՝ վերջին երեք տարիների ընթացքում անընդմեջ աշխատանք որևէ ընկերության որակավորող մայր կամ դուստր ընկերությունում, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։
Որակավորող պաշտոն` մասնագիտացված գիտելիք պահանջող պաշտոն թե՛ արտերկրում, և թե՛ ԱՄՆ-ում։
Հովանավորություն գործատուի կողմից՝ անհատական միջնորդագիր կամ հաստատված ընդհանրացված L տեսակի միջնորդագիր (Blanket L Petition)։ Ընդհանրացված միջնորդագիր (Blanket L Petition) կարելի է ներկայացնել միայն մասնագիտացված գիտելիքով որակավորված աշխատողների համար։
L-2 վիզան նախատեսված է L-1 վիզայի դիմորդների կանանց կամ ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։
Վիզայի այս տեսակը ուղեկցող ընտանիքի անդամների համար է և չի համարվում անկախ աշխատանքային վիզա:
L-2 վիզայի դիմորդները I-94 ձևաթղթում նշված L-2S կարգավիճակով ինքնաբերաբար աշխատելու իրավունք են ստանում»,-նշվում է հայտարարության մեջ: