Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցելություն է կատարել Սյունիքի մարզ, Կապանում հանդիպում ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանում առաքելությանս ավարտին ընդառաջ՝ Կապանում հրաժեշտ տվեցի Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին։ Լինելով Ֆրանսիայի բարեկամ և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի գործընկեր՝ նա մարմնավորում է Սյունիքի դիմադրության ոգին»,-իր գրառման մեջ նշել է Դըկոտինյին։
Հատկանշական է, որ Օլիվիե Դըկոտնյին Հայաստանում Ֆրանիսայի դեսպան նշանակվելուց հետո 2023 թվականի օգոստոսի 2-ին մարզային իր առաջին այցը կատարել էր հենց Սյունիք։
Հայաստանում առաքելությանս ավարտին ընդառաջ՝ Կապանում հրաժեշտ տվեցի Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին։
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 28, 2026
Լինելով Ֆրանսիայի բարեկամ և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի գործընկեր՝ նա մարմնավորում է Սյունիքի դիմադրության ոգին։ pic.twitter.com/cJPw1qZeoR