Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում տեղի է ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդով երկու երկրաշարժ՝ միմյանցից 38 վայրկյան տարբերությամբ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձակն՝ երկու երկրաշարժն էլ տեղի է ունեցել մայրաքաղաք Կարակասից 160 կիլոմետր դեպի արևմուտք։

Ստորգետնյա ցնցումները Կարակասում շենքերի փլուզման պատճառ են դարձել, իսկ Կարիբյան ծովի ափին գտնվող Լա Գուայրա նահանգը ամենաշատ վնասն է կրել։

Հունիսի 25-ի առավոտյան նախնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը։ Իշխանությունները զգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նշել է, որ Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը 44% հավանականությամբ կհասնի 10 հազարից 100 հազարի։

Երկրաշարժը վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղն է եղել։

76