Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Էրդողան-Փաշինյան հանդիպումը քննադատող դաշնակներին ու ռոբասերժական արբանյակներին պետք է ուղարկել հայտնի ուղղությամբ՝ դրոշ վառելով հայրենիք փրկելու։

Էրդողանի հետ վարչապետի հանդիպումը քննադատողներն ի՞նչ են առաջարկում՝

 հարևանների հետ հարաբերությունները չկարգավորե՞լ

 տարածաշրջանում շարունակել իզոլացված գոյատևե՞լ

 պաշտոնական հանդիպումներին չներկայանա՞լ

 պաշտոնական հանդիպումներին գնալ լացակումա՞ծ

 պաշտոնական հանդիպումներին չլուսանկարվե՞լ

 պաշտոնական հանդիպումներին նվիրած գրքից հրաժարվե՞լ

 թե հարաբերությունների կարգավորման փոխարեն շարունակել պատերազմի վտանգից վախեցած գոյատևել, մինչև տանիքը մի օր գլխներիս փուլ կգա։

Բնականաբար՝ թվարկված բոլոր կետերն էլ հեռու են առողջ տրամաբանությունից։

ՀՀ կառավարությունը որդեգրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու քաղաքականությունը, դրա մասին հայտարարելով աշխարհի ամենաբարձր ամբիոններից, ու առնվազն տարօրինակ կլիներ տարածաշրջանում խաղաղության հաստատումը առանց հարևանների հետ հարաբերությունների կարգավորման։

Ի դեպ, Էրդողանի հեղինակած գրվածքն ուսումնասիրում է ՄԱԿ-ի պարտականությունները՝ ապահովելու կայուն և արդար աշխարհը և ոչ թե Հայոց ցեղասպանությունը կամ տարածաշրջանի թուրքացումը՝ ինչպես էժանագին շահարկումներ հնչեցրին ընդդիմադիր դաշտից»։

 

679