Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի. Կոստանյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։
Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։
Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։
Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
26 Սեպտեմբեր, 2024 20:46
722
Օշականի խաչմերուկում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. հիվանդանոց տեղափոխված տուժածը հղի կին է
25 Ապրիլ, 2025 13:18
Օշականում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
17 Հունիս, 2024 22:10
Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ
17 Հունվար, 2024 14:13