Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում առկա ամերիկյան Varian ընկերության Edge սարքի շնորհիվ իրականացվում է ժամանակակից ռադիովիրաբուժություն:
Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային վիրաբուժություն` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները:
Սարքի առավելություններն են՝
✔️Ունի 6D սեղան
✔️Հնարավորություն է տալիս ապահովել միկրոնների ճշտությամբ բուժում
✔️Յուրաքանչյուր սեանսից առաջ կարող է կատարել թիրախի և հարակից առողջ հյուսվածքների վիզուալիզացիա և ստացած պատկերը համադրել նախաճառագայթային պլանավորման տվյալների հետ:
Միայն համապատասխանության պարագայում իրականացնել ճառագայթում: