Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ում։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները արդեն քոլեջում պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ից։

Նշվում է, որ քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը ոստիկաններին ասել է, որ դեռահասը վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին, սակայն ոստիկանները պարզել են, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն և 16-ամյա սովորողին դանակահարել է նույն քոլեջի 16-ամյա սովորողը։

Ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը, նշված քոլեջի անվտանգության աշխատակից 40-ամյա Մարիամ Իսրայելյանի հետ, ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված քոլեջում սա դանակահարության առաջին դեպքը չէ. մարտի 12-ին մահվան ելքով դանակահարություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 18-ամյա Ռաֆայել Հ.-ն, որը սովորում էր «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի 3-րդ կուրսում:

322