Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու Ռեզա Արդաքանիանին անդրադարձել են գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը
Նոյեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին: Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ եղավ գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 թ. ավարտը կողմերի առաջիկա անելիքներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
22 Նոյեմբեր, 2020 20:12
1269
Բաքուն Իրանին կոչ է արել չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին և կենտրոնանալ սեփական խնդիրների վրա
26 Հոկտեմբեր, 2026 11:39
Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա. Թրամփ
22 Հոկտեմբեր, 2026 21:45
ԻՀՊԿ-ն սպառնացել է, որ կհարվածի Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին
22 Հոկտեմբեր, 2026 13:40
Նշված հասցեներում գազ չի լինի
19 Հոկտեմբեր, 2026 21:53
Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի նշված հասցեներում
05 Հոկտեմբեր, 2026 20:30
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
14 Հուլիս, 2026 10:12