Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանական կողմը հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին, եթե Միացյալ Նահանգները շարունակի աջակցել նավերին՝ Հորմուզի նեղուցով անցնելիս օգտվելու մի երթուղուց, որը հաստատված չէ Թեհրանի կողմից։

Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«ԱՄՆ-ի պնդումները, որոնցով նրանք հորդորում են նավերին օգտվել ապօրինի և ականապատված երթուղուց, հանգեցնում են ծովային միջադեպերի թվի օրեցօր աճին։ Ամերիկացի ագրեսորը պետք է հասկանա, որ եթե այս իրավիճակը շարունակվի, հակամարտությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև տարածաշրջանում գտնվող նրա ռազմակայանները»,- նշված է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ սա «լուրջ նախազգուշացում» է։

 

79