Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարարությունում ծառայողների բարեվարքության շարունակական զարգացմանը միտված միջոցառումների շրջանակում վերապատրաստում է անցել շուրջ 300 ծառայող

ՆԳ նախարարության ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը, վարքագծի կանոնների պահպանումը և հանրային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդումը նախարարության գործունեության առաջնահերթություններից են և այդ նպատակով ՆԳ նախարարությունում իրականացվում են համալիր տարբեր միջոցառումներ:

Նմանօրինակ միջոցառումներից էին «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստումները և «Զրույց հոգեբանի հետ» խորագրով հանդիպում-քննարկումները։ Դրանց մասնակցել է Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շուրջ 300 ծառայող։

Վերապատրաստումների առանցքում հանրային ծառայողի վարքագծի իրավական և էթիկական չափանիշներն են։ Մասնակիցները ուսումնասիրել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, վարքագծի կանոնների պահանջները և դրանց կիրառման առանձնահատկությունները։

Քննարկվել են նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանը միտված գործողությունները, անհամատեղելիության պահանջները, նվերներ ստանալու արգելքը, քաղաքական չեզոքության պահանջը և այլ սահամանափակումները:

Անդրադարձ է կատարվել աշխատանքային սթրեսի կառավարմանը, հուզական կայունության պահպանմանը, միջանձնային արդյունավետ հաղորդակցությանը և կոնֆլիկտային իրավիճակներում կառուցողական վարքագծի դրսևորմանը։

ՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են։

73