Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայում հակամարտության կարգավորումը հնարավոր է ավելի մոտ է, քան երբևէ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի սկզբին այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես վերջերս խոսել եմ, ես դա ավելի վաղ նշել եմ, ես վերջերս խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հետ պատերազմի լուծման մասին. ի դեպ, ինձ թվում է, որ մենք մոտենում ենք դրան, մենք, հնարավոր է, ավելի մոտ ենք կարգավորմանը, քան երբևէ եղել ենք», - ասել է Թրամփը։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը մոտ է, բայց դրա ավարտի ժամկետ չի նշել։

Հոկտեմբերին նա կրկին հայտարարել է, որ հակամարտությունը մոտենում է ավարտին. «Հավատաք թե ոչ՝ այդպես չի երևում, բայց իրականում կարգավորումը մոտենում է»։ Թրամփն ասել է, որ չնայած նախկինում կարգավորումը համարում էր համեմատաբար պարզ խնդիր, սակայն այժմ էլ վստահ է, որ այն, այնուամենայնիվ, տեղի կունենա շատ շուտով։

 

53