Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցից, որտեղ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր են քննարկել։

«Երեկ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էինք այցելել։ Խոսքը վերաբերում է երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքի լարացմանը»,- ասել է նա և հավելել, որ երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, և ցանկանում էին տեղում հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը։

Իսկ թե որտեղով է անցնելու երկաթգիծը, փոխվարչապետը նշել է. «Արդեն ակնհայտ է, և այդտեղ քննարկելու բան չկա։ Եվ այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն, իսկ ավտոճանապարհի հետ կապված մոդելավորման հարցեր դեռևս կան, քանի որ կան բարդ, անանցանելի հատվածներ»,- հավելել է Մհեր Գրիգորյանը և նշել, որ էլեկտրահաղորդման գծերի հետ ևս ամեն ինչ պարզ է։

Նա վստահեցրել է, որ այդ երեք ենթակառուցվածքների մասով կարող են արդեն իսկ սկսել նախագծման աշխատանքները։

89