Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ո՞նց կարելի է Էջմիածինը և մի քանի եկեղեցականների նույնականացնել, այսինքն, եթե ես ԱԺ նախագահ եմ, ես պետությու՞ն եմ: Սուրբ Էջմիածինը, կաթողիկուսը, Բագրատ սրբազանը՝ ընդամենը հավատացյալների ծառաներն են, որոնք մեզ պետք է օգնեն Աստծո հետ հաղորդակցվել»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա առաջարկեց անգրագիտություն չանել և Սուրբ Էջմիածինը, հավատը մարդու հետ չնույնականացնել:
«Նիկոլ Փաշինյանը, որին Վազգեն Գալստանյանը անվանում էր նեռ, այնուամենայնիվ օծման ժամանակ այնտեղ էր, իսկ ինքը ու՞ր է, ներս չէ՞ին թողել, չգիտեմ, ես հարցնում եմ: Ո՞նց ստացվեց, որ ՀՀ իշխանությունները էնտեղ էին գտնվում, իսկ սրբազան պայքարի առաջնորդը՝ պալատկի մեջ: Ոնց կարելի է 12 տարի վերանորոգվող Մայր տաճարի օծմանը չներկայանալ»,- հավելեց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը նշեց, որ ցանկանում է օգնել Գալստանյանին, որ ինքը մնա ջրի երեսին, որովհետև նա պետք է պատասխան տա ստերի և այն ամենի համար, որ ինքը մեր երկրի անվտանգության դեմ արել է. «Եկեղեցին, հավատը մանրադրամի և պաշտոնի համար օգտագործելը ոչ միայն ստորություն է, այլ նաև սրբապղծություն է: Իրան պիտի պահենք փողոցում, ինքը պիտի մնա փողոցում»,- եզրափակեց նա: