Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Խաղաղության պայմանագրի բովանդակության մասին վարչապետը երեկ մի քանի անգամ անդրադարձավ: Խաղաղության պայմանագրի փաստաթղթի դրույթների հրապարակայնացումը այս պահին անհնար է, քանի որ գտնվում ենք բանակցությունների փուլում և կա խորհրդապահական ռեժիմ: Հետևաբար ընդդիմության բարձրացրած մի շարք հարցադրումներ ըստ էության բնավ չեն բխում իրականությունից»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսյանը: 

Հովհաննիսանը նշեց, որ ընդդիմությունը հղում է անում Ադրբեջանի հրապարակային պահանջներին, իսկ նրանց առաջնորդը երեկ Հանրայինի եթերում հայտարարեց, թե ՀՀ-ն Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իբր «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. «և սա ասաց ըննդիմության առաջնորդը՝ այն ընդդիմության, ում նարատիվներն ամբողջությամբ հղում են արվում ադրբեջանական պահանջներին: Ուզում եմ արձանագրենք, որ Ադրբեջանն է ասում, որ Հայաստանն է նման պարտավորություն վերցրել և ասում է ընդդիմություւնը, և ասում է եկեղեցական ընդդիմության գողական եկեղեցականը»: 

 
 

556