Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 3-ին ժամը 20-ին «Արարատի» Բ/Կ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հայտնել են, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան գյուղի 43-ամյա բնակիչ։
Ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 19.30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղու գազալցակայանի տարածքում, բուժօգնության դիմած տղամարդը և նույն գյուղի բնակիչ 26-ամյա տղամարդ վիճել են իրենց 24-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է 43-ամյա տղամարդու ոտքին, այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
04 Հոկտեմբեր, 2024 14:44
523
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան. լուսանկարներ
04 Մարտ, 2025 15:49
Մերկասառույցի պատճառով Սուրենավանում վթարի է ենթարկվել դեսպանատան աշխատակից
20 Փետրվար, 2025 20:06
Բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ
11 Նոյեմբեր, 2024 16:33