Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպայում անլեգալ միգրանտների ամենամեծ թիվը Մեծ Բրիտանիայի տարածքում է։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետազոտությանը։
Նրանց տվյալներով՝ Միացյալ Թագավորությունում ապրում է 745 հազար անլեգալ միգրանտ, ինչը մոտ երկուսուկես անգամ գերազանցում է Ֆրանսիայի ցուցանիշը, որտեղ մոտ 300 հազար անօրինական ապրող մարդ կա։ Երկրորդ տեղն այս ցուցանիշով զբաղեցնում է Գերմանիան, որտեղ ապրում է 700 հազար անլեգալ միգրանտ։
Տարեսկզբից Մեծ Բրիտանիա փչովի նավակներով Լա Մանշ նեղուցով եկել է 26,6 հազար անլեգալ միգրանտ, ինչը 5 տոկոսով ավելի բարձր է 2023թ. նույն ժամանակաշրջանի համար։ Հոկտեմբերի 5-ին անօրինական ձեւով թագավորություն է եկել 973 մարդ՝ ռեկորդային բարձր օրական ցուցանիշ ընթացիկ տարում։